19/04/2018 20:01
Կառավարությունը գումար է հատկացրել 20 շարժական պոմպ ձեռք բերելու համար
Հանրապետությունում սակավաջրության ռիսկերի կանխման հրատապ միջոցառումների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար շարժական պոմպեր ձեռք բերելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել թվով 20 շարժական պոմպ:
Նշվում է, որ շարժական պոմպերի ձեռքբերումը ոռոգման շրջանի սկզբում նպատակ ունի առավել արդյունավետ օգտագործել ժամանակավոր ձևավորվող մակերևույթային ջրահոսքերը, որոնք դուրս են գոյություն ունեցող ոռոգման համակարգերը սնող ավազաններից:
Պոմպերը նախատեսվում է տեղադրել նաև կոլեկտորադրենաժային ցանցի այն հատվածներում, որտեղ բացակայում են ստացիոնար պոմպակայանները: