19/04/2018 15:03
Հնդկաստանում փոթորիկի հետևանքով մահացել է 18 մարդ
Առնվազն 18 մարդ է մահացել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգում ապրիլի լույս 19-ի գիշերը մոլեգնած փոթորկի պատճառով, հայտնել է նահանգի գլխավոր նախարար Մամաթա Բանրեջին, փոխանցում է РИА Новости-ն:
«Ութ մարդ է մահացել Կալկաթայում, ևս վեցը՝ Հաորում: Փոթորիկը նաև երկու մարդու կյանք է խլել Բանքուրում ու ևս երկուսինը՝ Հուգլիի և Հյուսիսային 24 փարգանների օկրուգում», - հայտարարել է տեղի վարչակազմի ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է JANS գործակալությունը:
Պետական պաշտոնյայի խոսքով՝ ընդամենը տարերքի մոլեգնումից քանդվել կամ մասնակիորեն վնասվել է 230 տուն: Հուժկու քամին արմատախիլ է արել ծառեր, տապալել էլեկտրական և լապտերասյուներ: