19/04/2018 17:15
Շենգավիթի բաժին ՌԴ մեկ քաղաքացի է բերվել
Շենգավիթի ոստիկանական բաժանմունք բերվածների մեջ կա մեկ ՌԴ քաղաքացի, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Այս պահին ճշտվում են ՌԴ քաղաքացու տվյալները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերվել է 100 քաղաքացի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Մանե Թանդիլյանը ոստիկանական տարբեր բաժանմունքներ են այցելել: