19/04/2018 18:53
Ուղիղ տեքստով կպարզաբանվի, թե ինչու Սերժ Սարգսյանը հրաժարվեց օրենքով հատկացվող առանձնատան սեփականության իրավունքից
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը չի մեկնաբանում, թե ինչու վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվեց իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից:
«Ես կարծում եմ, որ վարչապետի խոսքը, որը վերաբերում է երրորդ նախագահին հատկացված առանձնատանը, ուղիղ տեքստով կներկայացվի ձեզ: Ավելի լավ պատասխանը կգտնեք հենց այնտեղ», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին, իսկ որտե՞ղ է ապրելու Սերժ Սարգսյանը, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց` ապրելու է այնտեղ, որտեղ վարչապետը:
«Այսինքն, վարչապետի համար հատկացված առանձնատանը` կառավարական ամառանոցում», - ասաց Դ. Հարությունյանը: