19/04/2018 19:08
Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը բարձր տրամադրություն է մաղթել նախարարներին
Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից, թե արդյոք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նման նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը ևս կոչ է անում նախարարներին «դրայվով» աշխատել:
«Ամեն մարդ ունի իր ոճը», - արձագանքեց Կարայանը:
Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը յուրաքանչյուր նիստից հետո բարձր տրամադրություն էր մաղթում նախարարներին և արդյոք այդ ավանդույթը շարունակվում է նաև նոր վարչապետի դեպքում, Կարայանը նշեց.
«Այո, այսօր էլ մեր նիստն ավարտվեց՝ մեզ բարձր տրամադրություն մաղթելով»: