19/04/2018 20:20
Սի Ցզինպինը Թերեզա Մեյի հետ քննարկել է Սիրիայի հարցը
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ուշադրություն է դարձրել սիրիական հարցի, այդ թվում՝ Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի խնդրի վրա, հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
«Սիրիայում ենթադրյալ քիմիական գրոհը պահանջում է համապարփակ, արդարացի ևւ օբյեկտիվ հետաքննություն», - նշել է Սի Ցզինպինը:
Բացի այդ, կողմերը քննարկել են միջազգային առևտուրը, կարծիքներ փոխանակել աշխարհում ստեղծված իրադրության շուրջ: