19/04/2018 18:57
Հանրային ռադիո ներխուժելու գործով Տիգրան Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել
Հանրային ռադիո մուտք գործելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում այսօր մեղադրանք է առաջադրվել Տիգրան Մազմանյանին, Aysor.am-ին տեղեկացրեց Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Ըստ փաստաբանի, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2 մասի հատկանիշներով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»։
«Հերթական ապօրինի և քաղաքական որոշումն է։ Այժմ Մազմանյանը ձերբակալված է և 72 ժամը լրանալուց հետո միայն պարզ կլինի՝ կալանավորելու միջնորդություն կներկայացբի՞, թե՞ ոչ», - ասաց Ղարագյոզյանը։