19/04/2018 11:37
Լրագրող Տիրայր Մուրադյանի ծեծի վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի ծեծի հետ կապված հրապարակումները ՀՀ Գլխավոր դատախազությունն անմիջապես ուղարկել է Քննչական կոմիտե, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Բոլոր հրապարակումներն ուղարկվել են Քննչական կոմիտե` Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով», - ասաց Գոռ Աբրահամյանը:
Սա նշանակում է, որ ուղարկված նյութերի հիման վրա Քննչական կոմիտեն պետք է որոշի քրեական գործ հարուցելու հարցը: