19/04/2018 16:03
ՓՊ. Շենգավիթի բաժնում գտնվող 6 անչափահասներին իրավաբանական օգնություն է ցուցաբերվել
Ոստիկանության Շենգավիթի բաժին բերվածների հարազատներից և իրավապաշտպան կազմակերպություններից ստացած ահազանգերի հետքերով այս պահին բաժնում են գտնվում Փաստաբանների պալատի անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերող խմբի անդամներ Հերմինե Միքայելյանը, Կարեն Սարդարյանը, Ինգա Օգանեզովան:
«Ոստիկանության Շենգավիթի բաժնում գտնվող բոլոր 6 անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար բաժնում են փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը և Ժորա Պետրոսյանը», - տեղեկացնում են Փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից։