19/04/2018 09:32
Քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծել են լրագրող Տիրայր Մուրադյանին. Ահազանգ
Այսօր կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին, տեղեկացնում է նույն ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ լրագրողն այդ պահին ունեցել է լրագրողական տարբերանշան։
«Տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել», - նշել է նա։
Նա նաև նշել է, որ ծեծողների լուսանկարները կան և շուտով կհրապարակվեն։
Aysor.am-ին առայժմ չի հաջողվում կապվել Տիրայր Մուրադյանի հետ, նրա հեռախոսն անհասանելի է։