19/04/2018 12:31
Ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 30 քաղաքացի
Ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 30 քաղաքացի, այս մասին Aysor.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունն ու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքի մասնակիցները շրջափակել են Հանրապետության հրապարակում տեղակայված կառավարական շենքերը:
Ոստիկանությունը սկսել է ազատել ցուցարարներից կառավարական շենքերի բոլոր մուտքերը: