19/04/2018 13:02
Արցախի երկրորդ նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, Aysor.am-ին տեղեկացրել են Ա.Ղուկասյանի գրասենյակից:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ մեր երկրի անշեղ զարգացման և ժողովրդի բարգավաճման ապահովման, ինչպես նաև համայն հայության նվիրական իղձերի իրականացման առաքելություններում», - ասված է Ա.Ղուկասյանի ուղերձում: