19/04/2018 15:36
Սերժ Սարգսյանի լուսանկարը պատուհանից շպրտած ցուցարարին ոստիկանությունը կոչ է անում չինքնադրսևորվել
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրավախախտման կասկածանքով բերված Վահագ Գևորգյան ներկայացած անձը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի հետ առանձնազրույց ունենալու ընթացքում, օգտվելով սենյակում ոստիկանության ծառայողի բացակայությունից, ինչն օրենքի պահանջ է, պատուհանից դուրս է նետել ՀՀ վարչապետի լուսանկարը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
«Միջադեպը որոշ անձանց կողմից անհարկի շահարկման առիթ է դարձել։
Կոչ ենք անում անլուրջ հայտարարություններով և գործողություններով չինքնադրսևորվել, ձեռնպահ մնալ փոքր և անհարիր արարքներից», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։