20/04/2018 10:28
Ժամը 10:00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 26 մարդ
Ապրիլի 20-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, ոստիկանություն է բերվել 26 մարդ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:
Ավելի վաղ նա ասել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:
Նշենք, որ այսօր ևս «Իմ Քայլը» շարժումը շարունակելու է փողոցները փակելու նախաձեռնությունը: Այս պահին շարժման մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կոմիտասի պողոտայում են: