20/04/2018 09:41
«Իրատես». Իոանիսյանի թռչող սարքը ցուցանել է 33-35 հազար մարդ
«Իրատես»-ը գրում է. «Նիկոլի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոանիսյանի միջև որոշակի տարընթերցումներ են եղել ցույցերի առաջին օրվա առնչությամբ՝ թռչնի բարձունքից նկարված ժողովրդի քանակի առումով: Իոանիսյանն ասել էր` չորսուկես հազար ցուցարար է եղել, այդ թիվը չէր համապատասխանել Նիկոլենց ներկայացրած թվին. Իոանիսյանն ասել է` ինչ կար, այն ենք ցույց տվել:
Ցույցի մասնակիցների թվաքանակի շատացմանը զուգընթաց, ըստ նույն «ասացողների», «Իոանիսյանենց դրոնի գործը դժվարացել է, որովհետև ոստիկանությունը GPS` գլոբալ տեղորոշման համակարգն է միացրել` իրենց զորքերի շարժը, թվաքանակը «չցուցանելու» համար, ինչն էլ դրոնի աշխատանքները խափանել է». այնուհանդերձ, ապրիլի 17-ին Իոանիսյանի թռչող սարքը ցուցանել է 33-35 հազար մարդ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: