20/04/2018 09:20
Դե… հիմա, ինչ եղել, եղել է. Արգամ Աբրահամյանը՝ Սերժ Սարգսյանին չլսելու մասին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանի թեկնածությանը «երկու ձեռքով» կողմ քվեարկած Հովիկ Աբրահամյանի ԲՀԿ-ական որդուն՝ Արգամ Աբրահամյանին, հարցրինք՝ առաջին անգա՞մ եք խորհրդարանի բուֆետում լինում: «Այո»: Իսկ գրադարանում եղե՞լ եք: «Այնտեղ էլ չեմ եղել»: Չեք սիրո՞ւմ խորհրդարանը. վերջին շրջանում էլ գրեթե նիստերին չէիք մասնակցում: «Չէի մասնակցում, որովհետև բացակայում էի հանրապետությունից»:
Հիասթափվա՞ծ եք պառլամենտից։ «Ես ավելի շատ գործի մարդ եմ. ջրագիծ եմ քաշում Դվին գյուղում, նման գործերով եմ ավելի շատ զբաղված»: Հիմա էլ ուզում եք մարզպե՞տ դառնալ։ «Երբե՛ք, պարզապես խոստում եմ տվել, կատարում եմ»: Ասում են` փոշմանել եք, որ ժամանակին չլսեցիք Սերժ Սարգսյանին, չդարձաք ՀՀԿ-ական ու ՀՀԿ-ի քվոտայով չառաջադրվեցիք պատգամավոր։ Դրա համար էլ հիմա Ձեր քվեարկությամբ փորձում եք սուբլիմացնել այդ ամենը։ «Դե… հիմա, ինչ եղել, եղել է»: Հնարավո՞ր է մանդատը վայր դնեք։ «Չեմ կարծում»:
Հովիկ Արգամիչն ի՞նչ է անում, ձայնը մի տեսակ չի լսվում։ «Իր գործերով է»: Ասում են` բիզնեսներն է վաճառում։ «Ճիշտ չեն ասում. հորեղբորս պատկանող մեկ գազալցակայան ենք վաճառել, ուրիշ` ոչինչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: