20/04/2018 09:37
Մուշեղ Սաղաթելյան. Դա իշխանությունների պարտությունը կլինի. «Փաստ»
«Երևի իր կողմից պատրաստած կադր կունենա Սերժ Սարգսյանը, բայց հավանաբար դեռ չի ուզում այդ քայլին գնալ: Հիմա մենք ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում ենք: Ամենավստահելի և հզոր ուժը ուսանողության ու երիտասարդության ուժն է: Նրանք այնքան լավն են ու բարի, այնքան լավ են պատկերացնում «ազատ, անկախ Հայաստան» հասկացողությունն ու գաղափարը, որ հնարավոր չի, որ պարտվեն: Ու եթե նրանց ծեծեն էլ, «սպանեն» էլ, միևնույն է, իշխանություններն են պարտվելու: Դա իշխանությունների պարտությունը կլինի», - «Փաստ» թերթի հետ զրույցում, անդրադառնալով բողոքի ակցիաներին, ասել է Ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը:
«Բայց, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է անում, որ: Ոչինչ էլ չի անում, ընդամենը քաղաքացիական հասարակությանն է կրթում... Ամենամեծ հաղթանակները բարություն անելով են գրանցվել, և եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես», - թերթին ասել է նա:
Զրույցի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: