20/04/2018 12:41
Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան. նա Մայր Աթոռում է:
Արմենպրես-ին այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Վեհափառն արդեն ժամանել է և ունի մի շարք հանդիպումներ, բայց ոչ հանրահավաքի մասնակիցների հետ: Վեհափառը կհանդիպի վարչապետ Սերժ Սարգսյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ»,-ասել է նա։
Այցը մեկօրյա է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մի քանի ժամով ժամանում է Հայաստան:
«Անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում տեղի ունեցող երևույթների նկատմամբ», - ասել է Արամ Ա-ն: