20/04/2018 09:48
Գյուլբենկյան փողոցում Նիկոլ Փաշինյանը փակել է ոստիկանական էվակուատորի ճանապարհը
Քիչ առաջ Գյուլբենկյան փողոցում ցուցարարներին միացավ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Այստեղ նա փակեց ոստիկանական էվակուատորի ճանապարհը՝ խոչընդոտելով իրավապահների աշխատանքը:
Փաշինյանը կոչ արեց մնացած ցուցարարներին գալ Գյուլբենկյան փողոց և փակել ճանապարհը: Այս հատվածում ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել:
Փաշինյանը կոչ արեց նաև ոստիկանների նկատմամբ ագրեսիվություն չդրսևորել: Ոստիկանները հորդորում են Փաշինյանին բացել ավտոմեքենայի ճանապարհը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: