20/04/2018 11:49
Լրագրող Տիրայր Մուրադյանին բերման չեն ենթարկել և հետ են բերել «դեպքի վայր»
Երևան-Աբոյան մայրուղուց լրագրող Տիրայր Մուրադյանին բերման ենթարկելու համար ոստիկանական մեքենա բռնի ուժով նստեցրած ոստիկանները լրագրողին հետ են բերում այնտեղ, որտեղից նստեցրել են մեքենա, Aysor.am-ին տեղեկացրեց ինքը՝ լրագրողը։
Ոստիկանության լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Aysor.am-ին փոխանցեց, որ մի քանի մետր հեռավորության վրա իջեցրել են լրագրողին։ «Այս պահին ոստիկանության ծառայողը լրագրողին բացատրում է, թե ինչու են նստեցրել ոստիկանական մեքենա», - ասաց Ահարոնյանը։
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ լրագրողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ոստիկանների կողմից խոչընդոտների էր հանդիպել։ Ոստիկանության մի քանի ծառայող, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, նրան բռնի ուժով նստեցրել էին մեքենա ու տեղափոխել անհայտ ուղղությամբ։