20/04/2018 12:22
Ոստիկանության Կենտրոն բաժանմունք բերման է ենթարկվել 23 հոգի. Նրանց մեջ է Նիկոլ Փաշինյանի որդին. Մարուքյան
Ոստիկանության Կենտրոն բաժանմունք բերման է ենթարկվել 23 հոգի, որոնցից 11-ը վարչական բերում է իրականացվել, իրենց պահանջներին չենթարկվելու համար, իր Ֆեյսբուքյան էջում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Նրանց մեջ է Նիկոլ Փաշինյանի որդին, Դավիթ Սանասարյանը և մի շարք այլ ակտիվիստներ: Նրանց հետ հանդիպել եմ, փաստաբանները հիմա ներսում են: 12 հոգի այս պահին քրեական գործով են անցնում, նրանք վարչական գործով չեն բերման ենթարկվել: Փաստաթղթավորելուց հետո նրանց պետք է հարցաքննեն: Փաստաբանները նշեցին, որ ենթադրաբար նրանց վկայի կարգավիճակ են տալու», - նշեց Մարուքյանը:
Նա նաև ասաց, որ իր տեղեկություններով Ոստիկանության Մասիվի բաժնում կան բերման ենթարկվածներ ու կոչ արեց գործընկիերներին այցելել այնտեղի ոստիկանական բաժանմունք:
Նշենք, որ ակտիվիստ Դավիթ Սանասարյանը քիչ առաջ բաց է թողնվել Ոստիկանության Կենտրոն բաժնից: