20/04/2018 11:24
Ստոլթենբերգը մեկնաբանել է Թուրքիայի՝ С-400 համակարգեր գնելու մտադրությունը
С-400 ՀՕՊ համալիրների ձեռք բերման հարցը Թուրքիայի ազգային որոշումն է, իսկ ՆԱՏՕ-ի համար կարևոր է, որ գնված սպառազինումը ներգրավվի դաշինքի միասնական պաշտպանական համակարգում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:
«Դա ազգային որոշում է: Տարբեր անդամ երկրների ռազմական պահանջները ՆԱՏՕ-ի որոշումը չեն, դա դաշնակիցների որոշումն է: Այն, ինչ կարևոր է ՆԱՏՕ-ի համար, հարց է, թե արդյոք այդ համակարգերը ներգրավվելու են դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգում… Եվ դա շատ դժվար է անել С-400-ի հետ», - հայտարարել է Սթոլտենբերգը՝ ելույթ ունենալով Հաագայի Լեյդենի համալսարանական քոլեջում: