20/04/2018 12:38
Լիտվայում Հայաստանի դեսպանության մոտ բողոքի ակցիաներ չեն կազմակերպվել. Տիգրան Բալայան
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Aysor.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը, թե Լիտվայում Հայաստանի դեսպանության մոտ բողոքի ակցիաներ են կազմակերպվել ի պաշտպանություն Երևանում անցկացվող հավաքների:
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Վիլնյուսում Հայաստանի դեսպանատան առջև մեկ անձ իր ընտանիքի հետ փորձել է սադրանք կազմակերպել: Այն չի հաջողվել և նա հեռացել է», - Aysor.am-ին ասաց Տ.Բալայանը: