20/04/2018 00:24
Տիգրան Մազմանյանը կալանավորվեց
Հանրային ռադիո մուտք գործելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում այսօր գիշերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է Տիգրան Մազմանյանը, Aysor.am-ին տեղեկացրեց Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մազմանյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2 մասի հատկանիշներով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»։
Փաստաբանը այդ մեղադրանքը ապօրինի է համարում։