20/04/2018 08:53
Փաշինյանը կոչ է անում իր կողմնակիցներին փակել ճանապարհները բեռնատարներով, տրակտորներով ու էքսկավատորներով
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Երևանի և մարզերի բնակիչներին թողնել իրենց մեքենաները, բեռնատարները փողոցներում:
«Թուլացրեք անիվները, լար կտրեք, որ ոստիկանները չկարողանան գործարկեն մեքենաները և տեղաշարժեն: Եթե կանգնեցնեք փողոցի կենտրոնում, այնպես անել, որ չկարողանան ոստիկանության դրանց շարժիչները գործի գցել ու հեռացնել փողոցից, դա նշանակում է, որ թավշյա հեղափոխությունը շատ մոտ է», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարորդներին կոչ արեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, պետք է ցույց տալ, որ «Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին:
«Պետք է կաթվածահար անել երթևեկությունը: այսօրվա ակցիան պետք է համոզի Ս.Սարգսյանին, որ հեռանալու ժամանակն է: Մեր հիմնական ակցիան՝ հանրապետության բոլոր ճանապարհները շրջափակելն է բեռնատարներով: Մարզերում օգտագործեք տրակտորներ, էքսկավատորներ», - ասաց Ն.Փաշինյանը: