20/04/2018 12:47
Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից. Աշոտ Ահարոնյան
Ոստիկանության լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողներին խնդրում է կատարել իրենց աշխատանքը պրոֆեսիոնալ ձևով։
«Մի դարձեք կողմ կամ էմոցիա տարածող, մենք բարձր ենք գնահատում ձեր բարձրակարգ մասնագիտական աշխատանքը. երբ այն իրոք այդպիսին է, իսկապես պահանջված և գնահատելի:
Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Որոշ լրագրողներ, սակայն, անտեսում են Ոստիկանության խնդրանքը, կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են Ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը:
Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման գործողություններից, քանի որ ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից», - Facebook-այն իր էջում գրել է նա։