20/04/2018 12:04
Զալցբուրգի կայարանում երկու գնացքների բախման հետևանքով ավելի քան 35 մարդ է տուժել
Ավստրիական Զալցբուրգի կենտրոնական երկաթուղային կայարանում երկու գնացքների բախման հետևանքով 35-40 մարդ է տուժել, հայտնել է Die Presse թերթը, փոխանցում է ТАСС-ը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:46-ին: Մանևրային լոկոմոտիվը վագոնը, որն ամրակցում էր Ցյուրիխ-Վիեննա երթուղով ընթացող շարժակազմին, բախվել է գծերին կանգնած մարդատար գնացքին: Ըստ նախնական գնահատականի՝ տուժածների մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել: Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել:
Պատահարի պատճառը պարզվում է: Salzburger Nachrichten թերթի տեղեկատվության համաձայն՝ գնացքների երթևեկության ընդհատումներ չկան: