20/04/2018 13:08
Մասիսում 61-ամյա հայրը խեղդել է 40-ամյա դստերը
Այսօր՝ ապրիլի 20-ին ժամը 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի թիվ 1 հանրակացրանի 5-րդ բակարանում մոտ 40 տարեկան կին է մահացել։
Ոստիկանությունը հաղորդում է, որ արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզել է, որ 1979 թվականին ծնված Լուսինե Խաչատրյանի դիակի վրա բռնության հետքեր կան։
Իրավապահները պարզել են, որ նրան ձեռքերով խեղդել է հայրը՝ 61-ամյա Համլետ Խաչատրյանը, ինչի հետևանքով աղջիկը մահացել է։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն: