20/04/2018 09:55
Ժամը 09:00 դրությամբ ոստիկանություն է բերվել 16 մարդ
Ապրիլի 20-ի՝ ժամը 9:00-ի դրությամբ, ոստիկանություն է բերվել 16 մարդ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ», - ասաց Աշոտ Ահարոնյանը:
Նշենք, որ այսօր ևս «Իմ Քայլը» շարժումը շարունակելու է փողոցները փակելու նախաձեռնությունն: Այս պահին շարժման մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյուլբենկյան փողոցում են: