20/04/2018 10:11
Վալերի Օսիպյանը Փաշինյանին հորդորեց բացահայտել գործողությունների պլանը
«Իմ քայլը» շարժումը շարունակում է փակած պահել Գյուլբենկյան փողոցը։
Շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեռ չի բացահայտում, թե այսօր ինչ գործողություններ են պլանավորել։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրան հորդորեց տեղեկացնել գործողությունների մասին։
«Դուք պարտավոր եք ոստիկանությունը տեղեկացնել, մենք էլ պարտավոր ենք ապահովել խաղաղ երթի անվտանգությունը», - ասաց Վալերի Օսիպյանը։