21/04/2018 10:55
Ջարդված ավտոմեքենաներով ավտոերթ անե՛լ. Փաշինյանը պատրաստվում է արժանի հակահարված տալ գիշերը տեղի ունեցած իրադարձություններին
Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Սուլթանյանն իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երեկ երեկոյան Ավան թաղամասում 15 մարդ մահակներով հարձակվել է իր հարևանի մեքենայի վրա, որն աշխատանքից էր վերադառնում տուն։ Ըստ նրա՝ իր հարևանը «ԻմՔայլը» նախաձեռնության ակցիայի մասնակից է:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս գործողությանն ու գրել.
«Տեղեկացա գիշերվա իրադարձությունների մասին։
Անհայտ անձինք՝ ջարդել են մեր շարժման մի շարք մասնակիցների ավտոմեքենաները։
Գաղափար ունեմ՝ ջարդված ավտոմեքենաներով ավտոերթ անել՝ արժանի հակահարված տալու համար։ Եթե գաղափարն ընդունելի է, առաջիկա ուղիղ եթերներում կոնկրետ ժամ եւ տեղ կառաջարկեմ»։