21/04/2018 20:30
«Ազատության» լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բռնության գործադրմամբ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության առարկա են դարձվել նաեւ դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումները։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Երևան-Արտաշատ մայրուղու վրա քաղաքացիական հագուստով անձը բռնություն է կիրառել «Ազատություն» ռ/կ լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ՝ հարվածելով դեմքին և տեսախցիկին։
Նախնական, չճշտված տվյալներով լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձը Արտաշատի Ջրօգտագործողների տնօրեն Արթուր Ղազարյանն է եղել։