21/04/2018 21:00
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը կարգադրել է Boeing-737-երի շարժիչների արտահերթ ստուգում անցկացնել
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը կարգադրել է 20 օրվա ընթացքում Boeing-737-երի շարժիչների արտահերթ ստուգում անցկացնել, փոխանցում է ТАСС-ը։
Այս միջոցառումը կապված է Southwest Airlines ընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի հետ՝ շարժիչներից մեկի բռնկման պատճառով։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 20 օրվա ընթացքում ուլտրաձայնային դեֆեկտասկոպի պետք է ենթարկվեն այն շարժիչները, որոնց միջոցով 30 հազար թռիչքներ ու վայրէջքներ են կատարվել։ CFM International ընկերության տվյալներով՝ այդ ստուգումը կվերաբերի 352 շարժիչների ԱՄՆ-ում և 681-ն էլ մնացյալ երկրներում։
Երեքշաբթի Southwest Airlines ընկերության ուղեւորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիլադելֆիայի օդանավակայանում, քանի որ շարժիչներից մեկը սկսել է այրվել։