21/04/2018 14:54
Արտաշատի ճանապարհին քաղաքացիական հագուստով անձը հարվածել է լրագրող Արուս Հակոբյանին
Իրավիճակը շարունակում է լարված մնալ Երևան-Արտաշատ մայրուղու վրա:
Րոպեներ առաջ այստեղ բռնություն է կիրառվել «Ազատություն» ռ/կ լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ:
Նրան հարվածել է քաղաքացիական հագուստով անձը և փորձել խոչընդոտել նկարահանումը:
Տեղում աշխատող համազգեստով ոստիկանը պարզապես ասել է` «լրագրողին մի խանգարեք» և թույլ են տվել, որ հարվածող անձիք պարզապես հեռանան դեպքի վայրից: