21/04/2018 18:14
Երևանը Ֆիզուլին չէ, որ վերածենք ուսումնական հրաձգարանի. ԵԿՄ-ն միանում է երկխոսության կոչին
Երկրապահ կամավորականների միությունը ողջունել է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանիպատրաստակամությունը և քաղաքական բանավեճի կողմերին կոչ է անում անհապաղ, առանցնախապայմանների բանակցություններ սկսել:
«Երկրապահը բազում անգամներ հայտարարել է և հիմա էլ կրկնում ենք՝ Երևանը Ֆիզուլին չէ, որ վերածենք ուսումնական հրաձգարանի, պոլիգոնի: Հայաստանի ներսում մենք թշնամիներ չունենք: Թշնամին սահմանից այն կողմ է և թշնամին այդ ամեն վայրկյան սպասում է հայկական կողմի զգոնության կորստին, սպասում է, որ մեր երկրում խառնակ վիճակ ստեղծվի, որպեսզի նոր ապրիլյան պատերազմ հրահրի:
Մենք իրավունք չունենք լինելու անմիաբան, իրավունք չունենք քաղաքական հարցերը լուծել օրինախախտումների միջոցով: Ինքնին հասկանալի է, որ երկրում կան բազում չկարգավորված խնդիրներ, սոցիալական պրոբլեմներ:
Հասկանալի է, երբ հանրության մեջ կան իրենց վիճակից, կենցաղից դժգոհ մարդիկ, սակայն, հիմնահարցերի լուծման միակ քաղաքակիրթ ճանապարհն առողջ երկխոսությունն է: Երկրապահը ողջունում է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը»,- ասված է հայտարարությունում:
Երկրապահը կոչ է անում քաղաքական բանավեճի կողմերին՝ «Քայլ արա» շարժմանը և ՀՀ իշխանությաննանհապաղ, առանց նախապայմանների սկսել բանակցություններ, որի արդյունքում կլիցքաթափվի քաղաքականշիկացած մթնոլորտը: