21/04/2018 16:17
Եղիսաբեթ Երկրորդը ծննդյան 92-ամյակն է նշում
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը շաբաթ իր 92-ամյակը նշում է երաժշտական համերգ այցելությամբ։ Այս մասին հայտնել են Բուկինհեմյան պալատի մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС-ը։
«Երեկոյան նա ներկա կլինի համերգի, որը հեռուստատեսությամբ կհեռարձակվի», - ասել է գործակալության զրուցակիցը՝ պատմելով, որ Ալբերտ հոլի բեմ դուրս կգան Սթինգը, Շեգգին, Թոմ Ջոնսը, Քրեյգ Դևիդը, Քեյլի Մինոուգը և այլ կատարողներ։