21/04/2018 18:40
Զավեշտալի մեղադրանք է. Փաշինյանը՝ Արմեն Գրիգորյանի ձերբակալության մասին
Այսօր Հանրապետության հրապարակում լրագրողնրի հետ ճեպազրույցում «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զավեշտալի է համարել քաղաքագետ, նույն շարժման անդամ Արմեն Գրիգորյանի մեղարդանքը։
«Դա զավեշտալի մեղադրանք է և պահանջում եմ անհապաղ բաց թողնել Արմեն Գրիգորյանին», - ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն, Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելն ու դրանց ժամանակ բռնություն գործադրելը», ինչպես նաև 2251-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը» հանցավոր արարքների կատարման կասկածանքով: