21/04/2018 14:09
Էջմիածնից ցուցարարների խումբը շարժվում է դեպի Զվարթնոց քաղաք
Էջմիածնում շարունակվում են բողոքի ցույցերը: Այս պահին ցուցարարներին են միացել Արշալույսի բնակիչները: Ցույցը բազմամարդ է:
Ցուցարարները հայտարարել են, որ գնում են դեպի Զվարթնոց:
Նշենք, որ առավոտյան բողոքի ցույց էր մեկնարկել նաև Արարատում: Այս պահին Արարատից ավտոերթով Երևան են շարժվում մի խումբ ակտիվիստներ, նրանց շարքում է նաև Նոր կյանքի գյուղապետ, «Քաղաքացիական պայամանգրի» անդամ Գարիկ Սարգսյանը: Երթի մասնակիցներին ոստիկանները կանգնեցրել են Արտաշատի հատվածում՝ պնդելով, որ նրանք հասարակական կարգ են խախտում: