21/04/2018 16:53
Իրանի արձագանքը, եթե ԱՄՆ-ն դուրս գա միջուկային գործարքից
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ ատոմային էներգիայի ազգային գործակալությունը «սպասելի և անսպասելի» արձագանքի տարբերակներ ունի, եթե ԱՄՆ-ն որոշի դուրս գա միջուկային գործարքից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Մեր ատոմային էներգիայի կազմակերպությունը միանգամայն պատրաստ է․․․գործողություների, որոնց ԱՄՆ-ում սպասում են և որոնց չեն սպասում», - ասել է Ռուհանին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի հետ քննարկել է միջուկային համաձայնագիրը։