21/04/2018 18:55
Քաղաքացիները շտապում են Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու «Իմ քայլը» նախաձեռնության ցույցին (Լուսանկարներ, տեսանյութ)
Հանրապետության հրապարակը մարդաշատ է: Մի շարք քաղաքացիներ շտապում են Հրապարակ` մասնակցելու «Իմ քայլը» նախաձեռնության ցույցին, որը մեկնարկելու է ժամը 19:00-ին:
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Իմ քայլը» նախաձեռնության առաջանորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր երկխոսության: Քիչ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է հանդպել Արմեն Սարգսյանի հետ Հանրապետության հրապարակում:
Փաշինյանը նախագահին ժամը 19:00-ին հրավիրեց Հանրապետության հրապարակ: