21/04/2018 16:47
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին
Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ դադարեցնում է հրթիռային փորձարկումները և սառեցնում միջուկային փորձարկումը, նաև փակում երկրի հյուսիսում միջուկային փորձարկումների տարածքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կիմ Չեն Ընի խոսքով՝ Փհենյանին այլևս նման փորձարկումներն անհրաժեշտ չեն, քանի որ միջուկային հնարավորություններն արդեն ավարտված են:
Փորձարկումները սառեցվում են՝ տնտեսական աճ և կորեական թերակղզում խաղաղություն ապահովելու համար: