21/04/2018 20:53
ՄԱԿ-ը բավարար միջոցներ չունի Դոնբասի բնակիչներին անհրաժեշտ մարդասիրական օգնությունն ապահովելու համար
ՄԱԿ-ը բավարար միջոցներ չունի Դոնբասի բնակիչներին համապատասխան մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ Ուկրաինայում մարդասիրական ծրագրերի համակարգող Նիլ Վոլքերը:
Վոլքերի խոսքով՝ անցյալ տարի Ուկրաինան ստացել է անհրաժեշտ մարդասիրական օգնության միայն 1/3-ը, այս տարի պահանջվող միջոցների բացակայության խնդիրը դեռ շարունակվում է:
«Ուկրաինայի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար ՄԱԿ-ը 2018 թվականի համար 187 մլն ԱՄՆ դոլար հավաքելու կոչ է հղել: Այսօր կարևոր է կարողանալ հավաքել գոնե 137 մլն-ը: Ուկրաինայի տարածքում անհրաժեշտ ծրագրերի իրականացման համար միջոցների սղությունը հանգեցրել է նրան, որ ՄԱԿ-ն իր գործունեության ընթացքում առաջին անգամ ստիպված է լինում առաջնահերթություններն ընտրել տարիքային ու գենդերային գործոնները հաշվի առնելով», - ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան: