21/04/2018 18:18
Ոստիկանների կողմից քաղաքացիների մեքենաները կոտրելու դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում նյութեր չեն ստացվել (Տեսանյութ)
Ոստիկանների կողմից Երևանի փողոցներում քաղաքացիների մեքենաները կոտրելու, վնասելու դեպքերի վերաբերյալ Հատուկ Քննչական ծառայությունում նյութեր չեն ստացվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։
Նկատենք, որ հանցագործության մասին նյութեր ՀՔԾ փոխանցում է Գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Աբովյան փողոցում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիական մեքենային «կարմիրբերետավորները» այնքան ուժգին են հարվածներ հասցնում, որ մետաղը ծռվում է, մեքենան վնասվում։