21/04/2018 11:16
Բողոքի 9-րդ օրը սկսվեց երթով Նոր Նորքի 7-րդ զանգվածից
Շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողների բողոքի ակցիաները։
Այսօր՝ բողոքի 9-րդ օրը, ցուցարարներն իրենց գործողությունները սկսում են Նոր Նորքի 7-րդ զանգվածից՝ երթով շրջելով Երևանի փողոցներով։
«Իմ քայլը» նախաձեռնության համակարգող, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին կոչ արեց ուղեկցել երթին։
«Սիրելի՛ ժողովուրդ, ինչպես տեսնում եք ժողովրդական հեղափոխությունն անկասելի է։ Վերջնական հաղթանակին պակասում է միայն քո անձնական մասնակցությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ շարժմանը։