21/04/2018 20:45
Նիկարագուայում 10 մարդ է մահացել բողոքի ցույցերի ժամանակ (Տեսանյութ)
Նիկարագուայում սոցիալական ապահովությանն ուղղված բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների ժամանակ մահացել է առնվազն 10 մարդ, տուժել՝ 88-ը, հայտնում է Infobae լրատվական պորտալը:
Բողոքի ակցիաները սկսվել են չորեքշաբթի և անցկացվում են տարբեր քաղաքներում: Նշվում է, որ ցուցարարները համաձայն չեն սոցիալական ապահովության բարեփոխման կետերի հետ, որոնցով գործատուներից և աշխատավորներից սոցիալական ապահովագրական ֆոնդեր գանձվող գումարն աճելու է:
Raise awareness of what is happening in Nicaragua. #SOSNicaragua pic.twitter.com/NpVjL1Ksl1
— Nicaragua (@AyudaNicaragua1) April 20, 2018