21/04/2018 17:00
Առաքել Մովսիսյանը բեռնատարներով փակել է տվել ճանապարհը
Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը հորդորել է փակել Էջմիածին-Երևան ճանապարհը, որպեսզի Թաիրով գյուղի բնակիչները չկարողանան ավտոերթ իրականացնել կամ միանալ Երևանում բողոքի ակցիա իրականացնող խմբին։
Նրա հորդորով մի շարք մեքենաներ ու բեռնատարներ կանգնել են ճանապարհի մեջտեղում և չեն վարում մեքենաները։
Բեռնատարների վարորդներին ստիպում են թողնել մեքենաներն ու հեռանալ։
«Ազատության» լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է հորդորում փակել ճանապարհները, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Յան տուր»։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Երևանի և մարզերի բնակիչներին թողնել իրենց մեքենաները, բեռնատարները փողոցներում: