22/04/2018 18:51
Պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը շփման գծում. ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ (Տեսանյութ)
Պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը շփման գծում, տեղեկացնում են Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից:
Առաջնագծում իրավիճակին ծանոթանալու համար այսօր ՊԲ արևելյան ուղղության առաջնագիծ է այցելել նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը:
«Զորքերի տեղաշարժման որոշակի փոփոխություն է նկատվել: Ավելի շատ զրահատանկային ստորաբաժանումների` հիմնականում տանկերի և հետևակի մարտական մեքենաների: Մենք հետևում ենք իրենց գործողություններին», - ասել է Լևոն Մնացականյանը:
Մանրամասները` տեսանյութում: