22/04/2018 21:02
Հեռացի՛ր, հեռացի՛ր. ժողովուրդը չուզեց լսել Զարուհի Փոստանջյանին
Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» շարժման նախաձեռնած հանրահավաքը։
Ելույթ էր ունենում դերասան Հովհաննես Ազոյանը, երբ հարթակ բարձրացավ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որը ցանկանում էր ելույթ ունենալ։
Ժողովուրդն, ինչպես երևաց, դեմ էր նրա ելույթին և սկեցին վանկարկել «հեռացի՛ր, հեռացի՛ր»։
Հարթակին մոտեցավ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը և Զարուհի Փոստանջյանի ձեռքից խլեց բարձրախոսը։
Նշենք, որ մինչ այդ էլ, նա ելույթ էր խնդրել, սակայն ժողովուրդն ասել էր, որ դեմ է։