23/04/2018 11:40
Ոչ մի ոստիկան չի դիպչի մեզ. Ապրիլյան պատերազմի մասնակիցները գլխավորում են բողոքի ցույցը
Այսօր առավոտյան Ազատության հրապարակից ցույցին միացել են նաև ապրիլյան պատերազմի մասնակիցները:
Նրանցից մեկը հայտարարեց, որ իրենք կգնան ցույցի դիմացից, իսկ մնացածին կոչ արեց քայլել իրենց թիկունքից:
«Բոլոր օղակներում մեծ հարգանք կա ապրիլյան պատերազմի մասնակիցների նկատմամբ: Ոչ մի ոստիկան չի դիպչի մեզ», - հայտարարեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտից դասադուլ են հայտարարել և բողոքի ցույց սկսել նաև ուսանողները: