23/04/2018 13:19
Կան դեպքեր, երբ խաղաղ հավաքները կարող են դադարեցվել. Դավիթ Հարությունյան
Հայաստանի Հանրապետությունն ընդունում է ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը և հետևողական է լինելու այդ իրավունքի իրագործումն ապահովելիս, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հավաքների անցկացման իրավունքները երբեմն չեն պահպանվու, բայց անգամ ոչ օրինական հավաքները, որոնց մասին նախօրոք չի ծանուցվել, քաղաքացիների իրավունք է հանդիսանում:
«Բայց դա չի նշանակում, որ օրենքի շրջանակներում չգործելը չի հանգեցնում համապատասխան պատասխանատվության: Կան դեպքեր, երբ խաղաղ հավաքները կարող են դադարեցվել, երբ դրանք անհամաչափորեն սահմանափակում են այլոց սահմանադրական իրավունքները», - ընդգծեց Հարությունյանը: